Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մասնագետները քննարկեցին ու մատնանշեցին հայկական սպորտի արդի հիմնահարցերի լուծումները
Նախադպրոցական ու հանրակրթական հաստատություններում նոր մեթոդաբանություն ու նոր ծրագրեր, օրենսդրական փոփոխություններ, «Պատրաստ աշխատանքի և պաշտպանության» համալիրի վերագործարկում, սպորտային հոգեբանների պատրաստում և ներգրավածություն, սպորտային բժշկության զարգացում, ինչպես նաև՝ սպորտը առանձին օղակի կողմից կառավարվելու անհրաժեշտություն։ Մասնագետները վստահ են՝ այս ամենի ապահովումը կնպաստի Հայաստանում Ֆիզիկական կուլտուրայի, սպորտի զարգացմանն ու միջազգային մրցաշարերից ավելի շատ մեդալներով վերադառնալուն։
Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության և Հայաստանի սպորտի զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի արդի հիմնահարցերին նվիրված քննարկմանը ներկա ֆեդերացիաների նախագահները, մարզաշխարհի ներկայացուցիչները, ոլորտի մասնագետներն ու փորձագետները վեր հանեցին այսօր հայկական սպորտի զարգացմանը խոչընդոտող հարցերը։

Հայաստանի սպորտի զարգացման հիմնադրամի նախագահ Գաբրիել Ղազարյանի ներկայացմամբ, քննարկման ժամանակ հնչած բոլոր առաջարկությունները ներկայացնելուն են պատկան մարմիններին ու աշխատելու են ապահովել նաև դրանց իրականացման ընթացքը։
Մանրամասն՝ տեսանությում։




