Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեսրոպ Մանուկյանը արձագանքել է Գրիգոր Տեր-Ղազարյանին ու դիմել Կասկադի հարակից հատվածի բնակիչներին
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հայտնում է, որ նամակ է ստացել Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ից ու Գրիգոր Տեր-Ղազարյանից, ով ընկերության հիմնական շահառուն է։ Տեսանյութի միջոցով Մանուկյանն էլ պատասխանել է Գրիգոր Տեր-Ղազարյանին։
Մանուկյանը նախ նշել է, որ համաձայն ՀՀ Կառավարության 23 հոկտեմբերի 2025 թվականի N 1499-Ա որոշմամբ՝ «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊ ընկերությանն առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելուն և ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարելուն համաձայնություն տալու և լիազորություն վերապահելու մասին կայացվել է որոշում, որտեղ բառացի գրված է ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ...։ Բացի այդ, ըստ նրա, «N 1499-Ա որոշման հավելված 1-ի երկրորդ էջում նման «Ծրագրով նախատեսվում է կառուցել բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր (Բ1, Բ2 և Բ3 գոտիներ) 125,000 քմ հողատարածքի վրա, որն ունենալու է յուրահատուկ ճարտարապետական ոճ, որը համահունչ կլինի մշակութային հանգույց համալիրի ճարտարապետական տեսքին և կստեղծի ներդաշնակ, ամբողջական համալիր՝ մեկտեղելով մշակութային, ժամանցի և բնակելի վայրերը» տողեչ կան»։
Տեսանյութում Մանուկյանը հարցադրում է անում՝ կառավարության որոշմամբ, որ տրամադրվել է իրեն հողամաս, չէր պլանավորել նախատեսվող 2,5 միլիոն դոլար ծախսը և 2,5 միլիոն դոլար զիջում է Երևանի քաղաքապետարանը։
Ըստ Մանուկյանի, կառավարության որոշումից հասկանալի չէ՝ գերակա շահ, որ ճանաչում են փող տվողն ո՞վ է լինելու՝ ընկերությո՞ւնը, թե՞ պետությունը. «Դիմում եմ Կասկադի հատվածում բնակվող բնակիչներին՝ տեղյակ են, որ իրենց տարածքը կառավարության որոշմամբ գերակա շահ է ճանաչվել և իրենց տները պետք է քանդվեն, դրա դիմաց համաձայնություն ձեռք բերվե՞լ է գումարի չափի մասով»։
Մանուկյանը հարց է ուղղել Նիկոլ Փաշինյանին. «Կառավարության 23 հոկտեմբերի 2025 թվականի N 1499-Ա որոշմամբ՝ Հավելված 1, Ժողովրդին կասեք 125 000 քմ հողատարածք, որի արժեքը կլինի նվազագույնը 250 մլն դոլար, կպարզաբանեք սա կոռուպցիա՞ է , թալա՞ն , թե ի՞նչ է . . . Կասկադն ավարտելու համար պետք է ծախսվի մոտ 50 մլն դոլար գումար, բա 125 000 քմ հողատարածք ինչո՞ւ եք տալիս . . .»։
«Վաղվանից սկսելու եմ «Կասկադի»-ի շարքը . . .
ՀԳ մերԳրիգոր Տեր-Ղազարյանն ինձ դատի է տվել . . .
Շատ հետաքրքրի է լինելու . . .»,- գրել է Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։