Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
100 անուն լայն սպառման դեղամիջոց էժանանալու է. «Մեր Ձևով» շարժում
«Նույն դեղը Վաստանում ավելի էժան է, քան Հայաստանում։ Սա փաստ է, ոչ թե կարծիք։ Դեղերի գների 20 և ավելի տոկոս էժանացումը Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից 3-րդն է, որն ազդելու է նախ և առաջ բնակչության լայն հատվածի վրա»,- նշում է «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
Նրա ներկայացմամբ, 100 անուն լայն սպառման դեղերի գներ նվազելու են, ինչը թեթևացնելու է թոշակառուների և քրոնիկ հիվանդների բեռը. «Նրանք այլևս ստիպված չեն լինելու կանգնել «հա՞ց, թե՞ դեղ» ընտրության առջև»։
«Եթե սա հնարավոր է Վրաստանում, մենք պարտավոր ենք անել նաև ուժեղ Հայաստանում»,- ասում է Մ. Ղահրամանյանը։
Դեպի Ուժեղ Հայաստան տանող Սամվել Կարապետյանի առաջարկած 5 քայլերն են.
1. 300,000 նոր աշխատատեղեր, մասնավորապես՝ մարզերում,
2. 0 հարկ՝ փոքր բիզնեսի համար,
3. 20% էժան դեղորայք՝ բոլորի համար,
4. Բերքի երաշխավորված մթերում գյուղերում,
5. 20,000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ։