Պետք է միանանք մեր ազգային բարերարին, որպեսզի կարողանանք փրկել մեր երկիրը թրքացումից. Անժելա Մանուկյան
Քաղաքական
17:29 12/02/2026
Հայաստան

Պետք է միանանք մեր ազգային բարերարին, որպեսզի կարողանանք փրկել մեր երկիրը թրքացումից. Անժելա Մանուկյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միացած  Փարաքարի բնակիչ Անժելա Մանուկյանը Panorama.am-ին ներկայացրեց, թե ինչու է  միացել գործարար, բարերար Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական ուժին և ով է իր նախընտրած վարչապետի թեկնածուն։

«Մեծ ակնկալիքներով եմ այստեղ, սա մեր վերջին կաթիլն է։ Պետք է միանանք մեր ազգային բարերարին, որպեսզի կարողանանք փրկել մեր երկիրը թրքացումից։ Երկիր սիրող, ազգային մշակույթ սիրող, ազգային բարերար։ Ազգային խոսքն ամեն ինչ ասում է։ Եթե ազգային մշակույթը, արվեստը, պատմությունը եկեղեցին ճանաչում է, ամեն ինչը հայեցի է ճանաչում, ուրեմը պետք է իր կողքին լինենք և կարողանանք փրկել մեր երկիրը թրքացումից, այլապես մենք կկործանվենք

Գիտեմ, որ հանգամանքների բերումով Սամվել Կարապետյանը երևի չի կարող լինել վարչապետի թեկնածու, այդ դեպքում կամ Նարեկ Կարապետյանը կամ Վարդևանյանը, խելացի բանիմաց են ու գիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Բայց կարևորն է, որ մեր ազգային բարերան է կանգնած «Մեր Ձևով» շարժման մեջքին և բնականաբար պետք է լինի այնպես, ինչպես իր ծրագիրն է, ինչպես ինքն է ցանկանում, որպեսզի մնանք հայ»,- ասաց Անժելա Մանուկյանը։

 Մանրամասները՝ տեսանյութում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder