Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ժամկետի ավարտից հետո ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակելու քննարկում չկա. Մարկուս Ռիտեր
«Այս պահին ժամկետի ավարտից հետո առաքելությունը շարունակելու քննարկում չկա»,-այս մասին ճեպացրույցում հայտարարեց Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, որն ավարտում է աշխատանքը Հայաստանում։
Նրա խոսքով ՀՀ կառավարությունը ցանկանում է, որ դիտորդական առաքելությունը շարունակի գործունեությունը մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը։
Ռիտերը հիշեցրել է, որ առաքելության մանդատը լրանում է 2027 թվականի փետրվարին, մինչև այդ ժամկետը մանդատի հետ կապված ոչինչ չի փոխվել, և դրանից հետո Հայաստանի կառավարությունը Եվրամիության հետ կքննարկի առաքելության հետագա գործունեության հարցը:
«Կառավարությունը շատ բաց խնդրել է մեզ շարունակել մեր պարեկությունը սահմանին, այցելությունները սահմանային գյուղեր: Հենց դա ենք անելու, քանի դեռ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել և հաստատվել երկու կողմից»,-ասաց Մարկուս Ռիտերը:
Նրա խոսքով՝ առաքելությունը 7780 անգամ պարեկություն են արել ՀՀ սահմանի հյուսիսից - հարավ ողջ երկայնքով։
«Կարող եմ ասել, որ օգոստոս ամսից ի վեր ոչ մի միջադեպ չենք արձանագրել և իրավիճակը շատ ավելի հանգիստ է եղել: Մենք նաև սահմանի բնակիչներին, դպրոցներ, տեղի իշխանություններին ենք այցելում՝ ցույց տալու, որ նրանք միայնակ չենք։ Մեր դիտարկումներով, նաև մարդկանց հետ զրույցներից եզրակացրել ենք, որ կա դրական տրամադրվածություն, այս պահին լարվածության ռիսկ չենք տեսնում:Բայց երբ երեք տարի առաջ եկանք, սահմանին շատ լարվածություն կար, կրակոցներ կային, սպանված կամ վիրավորված զինվորականները: Բավականին լարված էր այն ժամանակ»,- հայտարարեց առաքելության ղեկավարը: