Այսօր երեկոյան ժամը 11-ից հենց կսկսվի այդ փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան
Հասարակություն
16:35 13/02/2026
Հայաստան

Այսօր երեկոյան ժամը 11-ից հենց կսկսվի այդ փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Սիրելի քաղաքացիներ, լավ լուր ունեմ, քանի որ վերջին շրջանում հատկապես Երևանի բնակիչները և վարորդնեը շատ են խոսում շատ տեղումների բերումով քաղաքի փողոցներում գոյացած փոսերի մասին, այդ հարցով քիչ առաջ խոսեցի Երևանի քաղաքապետի հետ»,- ԱԺ ամբիոնից հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Վահանգն Ալեքսանյանը։

Նա հայտնեց, թե Տիգրան Ավինյանը վստահեցրել է, որ խնդիրը կլուծեն։

«Այսօր երեկոյան ժամը 11-ից հենց կսկսվի այդ փոսերի շուրջ աշխատանքը։ Փոսերը սկզբից կկտրվեն, հետ նրանց մի մասը կլցվեն շիբինով, մյուսների մասով էլ շատ ինտենսիվ կերպով վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն և կարճ, հնարավորինս սեղմ ժամկետներում այն խնդիրը որ երևանում առաջացել է,  կլուծվի, կարող եք հանգիստ լինել»,- հայտարարեց Ալեքսանյանը։

 Նա ասաց, որ դահլիճում ներկա միայն ՔՊ-ական իր գործընկերները կարող են հանգիստ լինել, առավել ևս, որ իր հայտնած լուրը լսելիս նրանք նկատելիորեն ոգևորվեցին։

ՔՊ խմբակցության կողմ ձայներով, ընդդիմության բացակայության պայմաններում, երկրորդ ընթերցմամբ ընդունվեց ԱԺ արտահերթ նիստ բերված ՀՀ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն նախատեսող օրինագիծը, որով թույլատրվում է մինչև 2027 թ հուլիսի 1-ը թղթային տարբերակով աշխատանքային պայմանագրեր կնքել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder