Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՔՊ-ական պատգամավորները Հակոբ Հակոբյանին չհեռացրեցին ՀՌՀ-ի անդամի պաշտոնից
ԱԺ-ն ՔՊ-ական պատգամավորների կողմ քվեարկությամբ ընդունեց նիստերի օրակարգի մնացած 6 նախագծերը և ավարտեց հիմնական աշխատանքները։ Նիստը նախագահող Ալեն Սիմոնյանը վերջում հայտարարեց, որ պատգամավորները մեկ անգամ էլ կգան դահլիճ, լսելու Հակոբ Հակոբյանի՝ ՀՌՀ հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարեցման միջնորդության քվեարակության արդյունքները։ Մինչ այդ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ քվեարկությունն կանցկացվի նիստերի դահլիճին կից սրահում մինչև ժամը 10։45-ը և ընդմիջումից հետո արդեն 10։50-ին հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է ընդամենը 28 պատգամավոր, որոնք բոլորը կողմ են եղել գրողի լիազորությունների դադարեցմանը՝ այդպիսով մերժվել է «Հայաստան» խմբակցության միջնորդությունը։
Քվերակությամբ ընդունվեցին.
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցմամբ),
«Առևտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից փաթեթը(առաջին ընթերցմամբ),
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին(1231, առաջին ընթերցմամբ),
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին(առաջին ընթերցմամբ),
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,
«Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին և կից փաթեթը(Երկրորդ ընթերցմամբ) նախագծերը։
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը լիազորություն է ստանում գնահատելու՝ օտարերկրյա տեսալսողական ծրագրում հեռարձակվող հաղորդումը միջամտությո՞ւն է հայաստանյան ներքաղաքական կյանքին, թե՞ ոչ: Եթե հանձնաժողովը նման օրինակ ունենա, ապա իրավունք կունենա դադարեցնել այդ հաղորդման հեռարձակումը:
ԱԺ խոսնակը հայտարարեց, որ ընդմիջումից հետո կգումարվի արտահերթ նիստ։