Նիկոլն էլ կաշվից դուրս է գալիս, որ Իլհամին այդ գործում օգնի. Փորձագետ
Քաղաքական
17:19 14/02/2026
Հայաստան

Նիկոլն էլ կաշվից դուրս է գալիս, որ Իլհամին այդ գործում օգնի. Փորձագետ

«Ադրբեջանի կողմից՝ որպես քաղհասարակություն ներկայացողներն իրականում Ալիևի հլու-հնազանդ ծառաներն են։ Ադրբեջանում եթե և կա իրական քաղհասարակություն, ապա այն կա՛մ բանտերում է, կա՛մ երկրից թռած և հաստատ չի կարող «սահմանը քայլելով անցնելով» գալ Երևան»,-պնդում է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Նա ընդգծում է՝ իսկ որպես հայկական ներկայացողները արևմտյան գործակալական ցանցից են, օրինակ՝ Նաիրա Սուլթանյանը անվանափոխված (ռե-բրենդինգ եղած) Սորոսի հիմնադրամի տնօրենն է։

«Թե բա Ադրբեջանի «քաղաքացիական հասարակությունը» ցամաքային սահմանով եկավ Երևան՝ հանդիպելու Հայաստանի «քաղաքացիական հասարակությանը»...

Ակնհայտ է, որ ՀՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ այդ հանդիպումներում չկան։ Եւ ՀՀ քաղաքացիների շահերն էլ որևէ կերպ ներկայացված չեն։

«Ոչինչ, թո՛ղ շփվեն, իրար ճանաչեն, կարևորը՝ պատերազմ չլինի», — կասեն որոշ միամիտ, կամ իրենց միամիտի տեղ դրած մարդիկ...

Հարցն այն է, որ երկու կողմից էլ շփումներ եղել են, թե՛ մինչև 2016-ի ապրիլյան հարձակումը, թե՛ 2018–19 թվականներին։ Բայց դրանք որևէ կերպ չեն խանգարել Ալիևի հարձակումներին Հայաստանի վրա։

Հիմա թե՛ մեզ, թե՛ Եվրոպային այս «թո՛ղ շփվեն»-ի հեքիաթն արդեն երրորդ անգամ են փորձում կերցնել։ Որ ցույց տան, թե Ալիևն այսուհետ պուշիսծիկ ա, խաղաղասեր ու ցիվիլ կառավարիչ, այլ ոչ թե ռազմատենչ, արյունարբու բռնապետ։

Նիկոլն էլ կաշվից դուրս է գալիս, որ Իլհամին այդ գործում օգնի։
Բայց մեզ պետք է հետաքրքրի ոչ թե նիկոլաթուրքական այս հերթական քարոզչական ակցիան, այլ մեր՝ հայկական, ազգային, իրապես ինքնիշխան քաղաքացիական հասարակության զարգացումը։
Ինչպե՞ս պիտի ստեղծենք և ուժեղացնենք ազգի դիմացկունությանը և զարգացմանը նպաստող հայկական ազգային ինստիտուտները՝ ազգային քաղհասարակությունը, ազգային մեդիան, ազգային փորձագիտական համայնքը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder