Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իշխանության նյարդային արձագանքները վկայում են՝ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու իրական ուժը Սամվել Կարապետյանի ղեկավարած շարժումն է. Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանը հարցադրում է արել՝ «ինչո՞ւ են վախենում Սամվել Կարապետյանի ղեկավարած շարժումից»։
Իր իսկ հարցադրմանը նա պատասխանել է. «Իշխանության և ոչ միայն իշխանության նյարդային արձագանքները վկայում են, որ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար իրական ուժը Սամվել Կարապետյանի ղեկավարած շարժումն է։ Այն անընդհատ թափ է հավաքում, ինչն էլ վախեցնում է իշխանությանը։ Ս․ Կարապետյանի շուրջ մարդկային, մասնագիտական, փորձագիտական ռեսուրսների համախմբում է տեղի ունենում։
Սա՝ ԱԺ ընտրություններից 4 ամիս առաջ, դրական փոփոխություններ ցանկացող, սակայն դեռևս տատանվողները, չկողմնորոշվածները միանալու են այդ քաղաքական ուժին»։
Հիշեցնենք, որ արդեն հայտարարվել է՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։