Գեղասահորդներ Ակոպովա-Ռախմանին զույգը 14-րդն է Օլիմպիական խաղերում
Սպորտ
09:24 17/02/2026
Հայաստան

Գեղասահորդներ Ակոպովա-Ռախմանին զույգը 14-րդն է Օլիմպիական խաղերում

25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Կարինա Ակոպովա/ Նիկիտա Ռախմանին զույգը զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը։

Ազատ ծրագրում նրանք հանդես են եկել «Միլիարդատերը հետնախորշերից» ֆիլմի երաժշտության ներքո։ Zույգի ազատ ծրագիրը գնահատեց 114.39 միավոր: 

Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող եղասահորդները  փետրվարի 15-ին՝ կարճ ծրագրում հանդես էին եկել Արա Գևորգյանի «Արցախ» երաժշտության ներքո՝ վաստակել էր 66.27 միավոր։ Մրցումային երկու  օրերի արդյունքում Կարինա Ակոպովա/Նիկիտա Ռախմանին զույգը հավաքել է  ընդհանուր 180.66 միավոր՝ զբաղեցնելով 14-րդ տեղը։

Օլիմպիական չեմպիոն են հռչակվել Ճապոնիան ներկայացնող Ռիկու Միուրան և Ռյուիչի Կիհարան զույգը։

Նշենք, որ Հայատանն առաջին անգամ էր ներկայանում Օլիմպիական խաղերի այս մրցաձևում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder