Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանում ցույցերի զոհերի հիշատակի հանրահավաքները վերաճել են նոր բողոքի ցույցերի. DW
Իրանում բողոքի ցույցերի զոհերի հիշատակի հանրահավաքները վերաճել են նոր բողոքի ցույցերի։ Այդ մասին հաղորդում է AFP-ն՝ հղում անելով իրանական սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերին: Աբադանից տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են մարդիկ ծաղիկներ և զոհերի լուսանկարներ ձեռքներին, վանկարկում են «Մահ Խամենեիին» և «Կեցցե՛ շահը»: Աբադանից մեկ այլ տեսանյութում երևում է, թե ինչպես են մարդիկ խուճապահար փախչում կրակոցներից: Մաշհադում ամբոխը վանկարկել է. «Մեկ մարդ սպանվել է, հազարավորները կանգնած են նրա ետևում»:
Միաժամանակ, Իրանի իշխանությունները Թեհրանի Իմամ Խոմեյնիի մզկիթում անցկացրել են բողոքի ցույցերի զոհերի հիշատակին նվիրված իրենց արարողությունը: Մասնակիցները ծածանել են իրանական դրոշներ, պահել զոհերի դիմանկարները և վանկարկել՝ «Մահ Ամերիկային» և «Մահ Իսրայելին»:
Միջոցառմանը ելույթ են ունեցել փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Էսմայիլ Քաանին:
«Նրանք, ովքեր աջակցել են անկարգությունների հրահրողներին և ահաբեկիչներին, հանցագործներ են և կբախվեն հետևանքների»,-«Դոյչե Վելե»-ի փոխանցմամբ ասել է Քաանին:
Դեկտեմբերին և հունվարին Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերը (նկարում) դաժանորեն ճնշվել են անվտանգության ուժերի կողմից: Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ զոհերի թիվը կազմել է 3117, այդ թվում՝ 2427 քաղաքացիական անձ և անվտանգության աշխատակիցներ: Նախարարը մնացած զոհերին անվանել է «ահաբեկիչներ»:
ԱՄՆ-ում գործող «Մարդու իրավունքների ակտիվիստներ» լրատվական գործակալությունը պնդում է, թե զոհվել է ավելի քան 7000 մարդ, որոնց մեծ մասը ցուցարարներ են: