Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այդպիսի իրավաբանություն Հին Հռումում անգամ չեն տեսել. Փաստաբանները՝ կարգալույծ քահանաների գործերով Արմավիրի դատավորների կայացրած որոշումների մասին
«Ինձ հետաքրքիր է, նախկին հոգևորականների օրինակով (մի պահ համարենք, որ աշխ. հարաբերություններ են) ունեցե՞լ եք կամ տեսե՞լ եք սենց աբսուրդ դատական այլ ակտեր աշխ. վեճերով, երբ հայցի ապահովման միջոցով աշխատակիցը վերականգնվի նախկին պաշտոնում մինչև վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելը»,- նման հարցադրումներով փաստաբան գործընկերներինէ դիմել Սոս Հակոբյանը։
Փաստաբան Մանուշ Եսայանն արձագանքել է. «Սա բացառիկ իրավաբանություն է, մենք նվաստներս չգիտենք դրա մասին»։ Այնուհետև նա շարունակել է Սոս Հակոբյանի արտահայտած հիմնական միքտը. «Եկել եմ ասեմ, որ այսուհետ, բոլոր աշխատանքից ազատված անձինք դատարանին միջնորդում եք, որ դատարանը կիրառի նախնական միջոց ու դուք գնաք աշխատանքի, փող ստանաք, դե հետո դատարանը ինչ կորոշի՝ դա արդեն ուրիշ հարց է, եթե որոշի, որ գործատուն իրավաչափ է ազատել աշխատանքից, ապա էդ ստացած փողերը հետ կտաք գործատուին։
Ու հա, սիրելի գործատուներ, եթե ազատում եք աշխատողին իմացեք, որ դատարանի միջանկյալ որոշմամբ կարող է հետ գալ ու շարունակել ձեր կյանքը և ներվերը ուտել ու դուք պարտավոր եք նրան վճարել։
Ու հա, եթե որևէ դատարան նման որոշում չկայացնի, անպայման մեջբերեք Արմավիրի մարզի դատավորների որոշումները, այդպիսի իրավաբանություն Հին Հռումում անգամ չեն տեսել։
Ինչպես ասում են, եթե խայտառակվել ապա մինչև վերջ և շատ»։
Հիշեցնենք, որ կարգալույծ քահանաներ Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի կողմից հայցեր էին ներկայացրել դատարան՝ պահանջոելով անվավեր ճանաչել Վեհափառ Հայրապետի տնօրինությունը՝ իրենց կարգալույծ հռչակելու վերաբերյա։ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան դատավորներ Սիմա Աբովյանը և Հովհաննես Մելքոնյանը պարտավորեցրել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և այլ անձանց ամբողջությամբ և առանց խոչընդոտ ապահովել Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի պաշտոնավարումը Հոգևոր Հովվի պաշտոնում: