Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Ռուսաստանը մշտապես պաշտպանում է տարածաշրջանային բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցության ուղիենրի ապաշրջափակումը»,-փետրվարի 18-ին շաբաթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
Լրագրողը նրան հարցրեց. «ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ երկիրը բախվում է տարածաշրջանային երկաթուղային հաղորդակցությունների զարգացման մրցակցային առավելությունների կորստի հետ՝ այն պատճառով, որ երկաթուղին կառավարվում է ռուսական ընկերության կողմից։ Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց, որ Ռուսաստանը կարող է վաճառել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիան Ռուսաստանի և Հայաստանի համար բարեկամ երկրի՝ ի թիվս այլ բաների «Թրամփի երթուղու» իրականացման հետ կապված խնդիրներից խուսափելու համար։ Ինչպե՞ս է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը գնահատում նման հայտարարությունները։ Արդյո՞ք քննարկվում է կոնցեսիոն կառավարման ձևաչափը փոխելու հնարավորությունը։ Արդյո՞ք հայկական կողմը անդրադարձել է այս հարցին»։
Զախարովան պատասխանեց. «Սրանք տարօրինակ հայտարարություններ են։ Կարծում եմ, որ դրանք դժվար թե ընդունելի լինեն։ Ռուսաստանը մշտապես պաշտպանում է տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական բոլոր հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը։ Դրան հասնելու համար մեծ աշխատանք է կատարվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։
Հարավկովկասյան երկաթուղային ցանցը ավելի քան 20 տարի կառավարվում է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի կողմից։ Այս ընթացքում ռուսական ընկերությունը ոչ միայն հետևողականորեն կատարել է կոնցեսիոն պայմանագրի բոլոր պայմանները, այլև (ինչը, հավանաբար, մոռացվել է Երևանում) զգալի ներդրումներ է կատարել ենթակառուցվածքների և շարժակազմի մեջ՝ ապահովելով մեծ թվով աշխատատեղեր, ինչը, իմ կարծիքով, պետք է հաշվի առնվի նաև այս հարցի շուրջ Հայաստանում բարձրաձայնել ցանկացողների կողմից։ Ռուսական օպերատորը մի կառույց է, որը չի զրկում հանրապետությանը մրցակցային առավելություններից, այլ ստեղծում է դրանք»։
Փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը փետրվարի 12-ին հստակորեն արտահայտեց Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանը Թուրքիային և Ադրբեջանին միացնող երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ՝ Երևանի խնդրանքի վերաբերյալ