Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացվել է, դատախազությունը կքննարկի
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է բողոքը և վերացնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը։ Դատախազությունից Panorama.am-ին հայտնեցին, որ դատական ակտը ստանալուց հետո կքննարկվի վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցը։
Հիշեցնենք, որ 2025 թ. նոյեմբերի 5-ին դատախազությունը Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց բացակայելու արգելք կիրառելու մասին միջնորդություն էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան։ Սակայն երկու դատավորներ նույն օրը մերժել էին այդ միջնորդությունը, որից հետո ՀՀ երրորդ նախագահին հրավիրել են նախաքննական մարմին և մեղադրանք ներկայացրել։
«Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ նա 1998-2010 թվականներին ռուսաստանաբնակ գործարարից՝ Միխայիլ Բաղդասարովից, պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, որը դրսևորվել է Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ պայմաններով գործունեություն ծավալելու դիմաց ստացված եկամտի կեսը Ս. Սարգսյանին փոխանցելով:
Քրեական հետապնդումը հարուցվել է նախկին Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին, այն է՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը»,-նշել էին դատախազությունից։