Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դատարանը երկու ամիս ժամկետով երկարաձգեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը։ Այս մասին հայտարարեց դատավոր Կարեն Ֆարխոյանը՝ լսելով մեղադրողներին ու պաշտպանական կողմին։
Հիշեցնենք, որ մեղադրող կողմն առաջարկել էր ևս 3 ամսով երկարաձգել Բագրատ Սրբազանի կալանքի ժամկետը։
Դատավորը մասնավորապես հայտարարեց. «Մեղադյալի նկատմամբ կիրառած խափանման միջոցի հիմքներն ու իրավաչափության պայմաններն այս փուլում չեն նվազել, չեն փոխվել, այլընտրանքային խափանման միջոցները չեն կարող, ի զորու չեն ապահովելու մեղադրյալի օրինական, պատշաճ վարքագիծը և 2 ամիս ժամկետով՝ այսինքն մինչև 2026 թվականի ապրիլի 25-ը կերկարաձգվի մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը»։
Դրանից հետո դահլիճում հնչեց «ամոթ», «ամոթ»։