Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Առանց բիտումի ասֆալտ են անում, հո հիմա էլ չեն ասելու՝ աղը շատ ենք ցանել. Արթուր Չախոյան
«Ասֆալտապատման աշխատանքներն իրականացվում են անորակ, քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտումով։ Տեսնում եք, որ ասֆալտը լցել են, բիտումը տակը լցված չէ, փոշեզրկված չէ»,-ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսագրության մեջ հայտնում է հանրային գործիչ Արթուր Չախոյանը։
Տեսագրության մեջ երևում է, որ մեքենայով ասֆալտ են լցնում մեծ փոսում, որտեղ բիտում չկա։
«Իսկ հիմա ինչ են ասելու, որ առանց բիտումի ասֆալտ են անում, հո հիմա էլ չեն ասելու՝ աղը շատ ենք ցանել»,- գրում է չախոյանը
Նա ցույց է տալիս փոսի հատվածը, որտեղ բիտում է լցված, բայց այն հողի վրա է և բնականաբար որևէ կերպ որակ չի ապահովելու։