ՔՊ-ն դարձել է մանկապիղծների հովանավորը. Խաչիկ Մանուկյան
Քաղաքական
16:34 19/02/2026
Հայաստան

ՔՊ-ն դարձել է մանկապիղծների հովանավորը. Խաչիկ Մանուկյան

«Եթե մի երկրում հանցագործներն են իշխանության, իսկ հազարավորների արյունը խմած վամպիրներն այսօր իսկապես իշխանության են, ապա այս երկում ինչ հանցանք էլ կատարեն, չնչին հանցանք է լինելու»,-«Հայելի» մամուլի ակումբում ասաց 44-օրյա պատերազմում մարտիրոսված Վաչագան Մանուկյանի հայրը, գրող Խաչիկ Մանուկյանը։

Նա նկատեց, որ Աջափնյակում ընդամենը մի քանի հոգի կրակել են իրար վրա և կա զոհ, իսկ ՀՀ գործող իշխանությունները հազարավորների արյուն են խմել։

Մանուկյանը նկատեց, որ գործող իշխանությունները ցանկանում են վերընտրվեն միայն սեփական կաշին և կուտակած կապիտալը փրկելու համար։

«Սրանք, որ եկան, սրճարաններում գարեջուրն ու սուրճը պարտքով էին վերցնում, իսկ հիմա լուրջ կապիտալի տեր են և կարողանում են մոլորեցնել հանրությանը»,- ասաց մարտիրոսվածի հայրը, բայց նկատեց, որ այսքանից հետո էլ ՔՊ-ի կողքին կանգնողներն արդեն զոմբի կամ մոլորյալ չեն, այլ երկրի թշնամի են, հայկական արժեհամակարգից դուրս գոյանքներ։

 Նրա խոսքով՝ ՔՊ-ականներն ասում են. «Արա, հո մենք չենք եկել, որ ձեզ պետություն տանք, այլ եկել ենք այն վերացնենք, որ այս թալանը վայելենք»։

«Բանը հասել է նարն, որ սրանք փորձում էին մի անգամ 1 մլն, հետ 2 մլն պարգևավճար ստանային, բայց հիմա կարողանում են 8 մլն դրամ պարգևավճար ստանալ և մարսել։ Սրանք մտածում են, որ անպատժելի են, բայց հիմա ուժեր են գալիս, ովքեր իսկապես լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս իմ երկրի թշնամիների համար, բոլոր նրանց, ովքեր դուրս են հայ լինելուց, բոլոր նրանց, ովքեր կարողանում են հոգևորականների վրա հարձակվել»,-հայտարարեց գրողը և հավելեց. «Օտարված տարածքներ, հոշոտված բանակ, քաջերի կորուստներ և եռապատկված եռաբլուր, սա խոսում է այն մասին, որ մենք ունենք ժամանակին ոչ ադեկվատ իշխանություններ»։

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե հոգևորականների մեջ մանկապիղծներ կան՝ գրողը վստահաբար ասաց, որ այն կեղծիք է։

«Բայց եթե այդպես է, ապա դուք մանկապղծության հովանավորն եք իմ երկում, քանի որ իմանալով՝ չեք կարողանում դատարանի առաջ կանգնեցնել և այդ պատիժը սահմանել, որն օրենքով է հասում»,- հայտարարեց Խաչիկ Մանուկյանը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder