Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ինչո՞ւ եք մինչև այսօր ստանում ձեր նախկին պաշտոնից մոտավորապես 7-ապատիկ ավել աշխատավարձ. Ղազինյանը՝ Ռոմանոս Պետրոսյանին
«Փոքրիկ խմբակի ներկայացուցիչը որոշել է հերթական անգամ ինքնահաստատվել իմ անվան վրա, իմ կողմից տրված տեղեկատվությւոնը համարելով կենծ»,- ֆեյսբուքյան եթերում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանը։
Նկատելով որ իշխանությունները պարտվել են ՀԷՑ-ի հարցում, որի մասին իրենք էլ շատ լավ գիտեն, Ղազինյանը լրագրողներին հորդորեց Ռոմանոս Պետրոսյանին տալ հետևյալ հարցերը։
«1. Ձեր կողմից նշանակված պաշտոնյաները ձեզ տեղեկացրել են, որ ՀԷՑ-ի կողմից վերցված վարկերի տոկոսները չեն մտնում սակագնի մեջ, այսինքը՝ ժողովուրդը դրա համար չի վճարում, ինչո՞ւ և ի՞նչ նպատակով եք դուք այդ տեղեկատվությանը տիրապետելով, ամեն դեպքում հայտարարել դրա մասին;
2.Ինչո՞ւ և ի՞նչ հեռավար նպատակներով չի կատարվել ընդունում-հանձնում։ Այսինքը ձեր նշանակման օրվանից հետո որևիցե ընդունում-հանձնում չի կատարվել նախկին ղեկավարների հետ;
3Հանուն ՀՀ-ի հայտարարելով, որ ՀԷՑ եք գնում հանուն ՀՀ-ի, ապա ինչո՞ւ եք մինչև այսօր ստանում ձեր նախկին պաշտոնից մոտավորապես 7-ապատիկ ավել աշխատավարձ։ Ուղիղ հայտարարեք ձեր ստացած աշխատավարձի և պարգևատրումների չափը,
4. Ինչպես հիշում եք, շատ վաղուց հրավիրել էի բանավեճի ՀԾԿՀ նախագահին և կառավարչին, հարց՝ ինչո՞ւ և ի՞նչ պատճառներով եք խուսափել այդ բանավեճից, միգուցե, որպեսզի մեր ժողովուրդն ամեն ինչ չիմանա՞»։