Քաղաքապետարանը փոխհատուցման ընթացակարգ չունի. Փամբուխչյանը՝ փոսերում վնասված մեքենաների մասին
Հասարակություն
15:32 20/02/2026
Հայաստան

Քաղաքապետարանը փոխհատուցման ընթացակարգ չունի. Փամբուխչյանը՝ փոսերում վնասված մեքենաների մասին

«Նախորդ՝ 2025 թ.-ին՝ համեմատած 2024 թ.-ի 2.5 անգամ շատ աղ ու ավազով մշակում է, եղել և այն պայմանավորված է եղել առատ ձնով։ Եթե 2024 թ.-ին եղել է 5 հազար տոննա աղ և ավազ, ապա 2025 թ.-ին 12.5 հազար տոննա, որը միանշանակ ազդել է փոսերի վրա»,-ասուլիսում հայտարարեց փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։

 Նա վստահեցրեց, որ 2024-2025 թվականներին ասֆալտապատած փողոցնեում գրեթե փոսեր չկան

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք քաղաքապետարանը պատասխանատու վարքագիծ դրսևորելու է և Երևանում առաջած փոսերի հետևանքով վնասված մեքենաների վարորդներին փոխհատուցում լինելու է՝ Երևանի փոխքաղաքապետը պատասխանեց.

«Ո՞րն է պատասխանատու վարքագիծը, ձյուն է եկել, աղ ենք լցրել և փոսե՞ր են գոյացել։ Այսինքն, կա՛մ պետք է ձյունը չմաքրվեր, կա՛մ... Ես ուզում եմ հասականալ, թե որն է դրա պատասխանատվությունը։ Ստեղծված բնական իրավիճակով պայմանավորված եղել են փոսեր։ Քաղաքապետարանը փոխհատուցման նման ընթացակարգ չունի»։

Նա վստահեցրեց, որ 200 հազար քառակուսի մետր փոսալցման աշխատաքներ են կատարել և կարող են լրագրողների հետ շրջել և ստուգել։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder