Նիկոլ Փաշինյան, կարո՞ղ եք գուշակել, թե ի՞նչպես է ստացվում, որ Ձեր Ավինյանենց տան փողոցի ասֆալտը չի քանդվել, բայց Գայի պողոտայի փողոցում խրամատներ են գոյացել. Մանուկյան
Հասարակություն
15:37 20/02/2026
Հայաստան

Նիկոլ Փաշինյան, կարո՞ղ եք գուշակել, թե ի՞նչպես է ստացվում, որ Ձեր Ավինյանենց տան փողոցի ասֆալտը չի քանդվել, բայց Գայի պողոտայի փողոցում խրամատներ են գոյացել. Մանուկյան

Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որում փաստում է, որ  Տիգրան Ավինյանի հոր տան ճանապարհին ոչ մի փոս չկա, բայց քիճ հետռու նոր նորոգած փողոցում խորը փոսեր են։

«Ասֆալտչիկ ՔՊ-ականներ, դուք ձեր բրենդը լրիվ ոչնչացրել եք, սրանից հետո ձեզ բետք է բիրիք հավաքենք, նստացնենք ինքնաթիռ, ուղարկենք խոպան»,- հայտարարում է ավագանու անդամը։

Մանուկյանը տեսանյութին ուղեկցող գրառման մեջ ասում է. «Հարցեր Նիկոլ Փաշինյանին շարքից. . .

Այսօր Նիկոլ Փաշինյան Ձեզ որպես ասֆալտի «լավ» մասնագետ եմ հարց տալիս.

Կարո՞ղ եք ասել կամ գուշակել, թե ի՞նչպես է ստացվում, որ Ձեր Տիգրան Ավինյանենց տան փողոցի ասֆալտը չի քանդվել, բայց Գայի պողոտայի շուրջ 6 ամիս կառուցած փողոցում խրամատներ են գոյացել . . .

Իմիջայլոց ամենաշատ աղն ու ավազը հենց այս փողոցում է լցվել՝ քանի որ քաղաքապետի փողոցն է

Մի փոքր օգնեմ, կարո՞ղ ա այստեղ բիտումը չեն տնտեսել ու որակով են սարքել

Հ Գ Ուղակի ահավոր է, որ տեսանյութի ճանապարհի մի հատվածը «Գրիգոր Լուսավորիչ» Շտապ օգնության հիվանդանոցի ճանապարհն է և այստեղով պետք է փորձեն հիվանդին մեկ րոպե շուտ հասցնեն հիվանդանոց . . .

Թե բա «ԱՍՖԱԼՏԸ ԴԱ ԱՍՖԱԼՏ Է» . . .

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նիկոլ Փաշինյան, կարո՞ղ եք գուշակել, թե ի՞նչպես է ստացվում, որ Ձեր Ավինյանենց տան փողոցի ասֆալտը չի քանդվել, բայց Գայի պողոտայի փողոցում խրամատներ են գոյացել. Մանուկյան