Նարեկ Սամսոնյանը քիչ անց դուրս կգրվի հիվանդանոցից
Իրավունք
14:02 23/02/2026
Հայաստան

Նարեկ Սամսոնյանը քիչ անց դուրս կգրվի հիվանդանոցից

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու այսօր՝ ժամը 15:00-ին, և Պրոբացիայի ծառայության կողմից տեղափոխվելու է իր բնակության հասցե՝ տնային կալանքի կրումը շարունակելու։ Այս մասին հայտնում է Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նա հիշեցնում է, որ Սամսոնյանի բանտային կալանքը փոխակերպվել է խիստ սահմանափակումներով տնային կալանքի՝ վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ փետրվարի 19-ին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նարեկ Սամսոնյանը քիչ անց դուրս կգրվի հիվանդանոցից