Կարելի՞ է Մեծ Պահքին ծնունդ նշել
Օրվա թեմա
09:50 23/02/2026
Հայաստան

Կարելի՞ է Մեծ Պահքին ծնունդ նշել

Կարելի՞ է Մեծ Պահքին ծնունդ նշել: Հարցին պատասխանում է Հայր Զաքարիան. 

«Իհարկե, եթե նման արգելք լինի, ապա միլիոնավոր քրիստոնյաներ չպետք է երբևէ իրենց ծնունդը նշեն։ Ծննդյան օրը հրաշալի առիթ է տվյալ մարդոի համար շնորհակալություն հայտնելու Աստծուն և ծնողներին պարգևած կյանքի համար։

Եթե պահք եք պահում ու մասնակում եք ծննդյան առիթի, օգտվեք պահոց կերակուրների և ուրախացեք հարազատի, մտերիմի, ընտանիքի անդամի համար, երբեք չպետք է ծայրահեղությունների մեջ ընկել՝ ուրախությունը վերածելով անտեղի տխրության»։

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ից  մեկնարկել է  է Մեծ Պահքի շրջանը, որը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Նշենք, որ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն այս տարի կնշվի ապրիլի 5-ին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder