Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ինչո՞ւ նախապես չեք խորհրդակցել եկեղեցու հետ. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ականներին
«Այս նախագիծը մշակելիս՝ ինչո՞ւ նախապես չեք խորհրդակցել եկեղեցու, եկեղեցու ներկայացուցիչների հետ, միգուցե ավելի խորքային լուծումներ առաջարկեին, հատկապես նախագիծն ուղղված է եկեղեցու ժառանգությանը։ Այո, համազգային ժառանգությանը, որը սեփականության իրավունքով եկեղեցուն է պատկանում»,- ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ դիմելով ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանին։
Թ.Ղազարյանն և ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ԱԺ են ներկայացրել «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծ, որն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է։
Թ.Ղազարյանն ասաց, որ ինքն ավելի խիստ կարգավորումներ էր առաջարել, 10 անգամ մեղամացրել են՝ մինչև հասել են այս փուլի։
«Նախորդիվ առիթներ եղել են թանգարանների, հուշարձանների հետ կապված հարցերում աշխատանքային քննարկումների ժամանակ Մայր Աթոռի ներկայացուցչի հետ տարբեր հարցեր քննարկել։ Ընդհանուր ըմբռնում է եղել, որ դաշտը կարգավորված չէ, պետք է կարգավորել։
Քանի որ ձեր հարցը կոնկրետ Մայր Աթոռին է վերաբերում, այդ ժամանակ մի քիչ անհարմար պահ էր, Մայր Աթոռում զբաղված էին ինձ ու իմ համախոհներին նվազելով, սերնդեսերունդ անհայրենիք մնալու...»։
Գալստյանը միջամտեց ՔՊ-ական պատգամավորին։ Վերջինս էլ նշեց. «Ի՞նչ խոսեի...»։
Ըստ նախագծի, հուշարձանների պետական ցուցակներում ներառված եկեղեցիները, վանքերը, եկեղեցական և վանական համալիրները, տաճարները, մատուռները և այլ պաշտամունքային կառույցները կարող են ցանկացած երրորդ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարվել Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնության դեպքում: Հուշարձանների պետական ցուցակներում ներառված պաշտամունքային կառույցների հատուցմամբ կամ անհատույց օտարման համաձայնության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: