Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Թուրքական F-16 ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել է օդաչուն
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ավիաբազայից թռիչքից հետո թուրքական F-16 ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով օդաչուն զոհվել է։
«Ժամը 00:56-ին կորել են ռադիոկապը մեր F-16-ի հետ և անհայտ է նրա գտնվելու վայրը, որը թռիչք էր իրականացնում Բալըքեսիրի 9-րդ գլխավոր ավիաբազայից,։ Անհապաղ որոնողափրկարարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել, հայտնաբերվել են նաև ինքնաթիռի բեկորները», -ասվում է նախարարության X-ի հաղորդագրության մեջ։
Ըստ նախարարության՝ օդաչուն ողջ չի մնացել։