ԱՄՆ-ում տղամարդը դшնшկով հարձակվել է մարդկանց վրա. կան զոհեր
Իրավունք
11:37 25/02/2026
Աշխարհ

ԱՄՆ-ում տղամարդը դшնшկով հարձակվել է մարդկանց վրա. կան զոհեր

Երեքշաբթի օրը Վաշինգտոն նահանգում անհայտ տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ հարձակվողը։ Այդ մասին ասվում է Փիրս շրջանի ոստիկանության կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության։

Հաղորդագրության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 24-ի առավոտյան։ Ոստիկանությունը ժամանել են այն հասցեն, որտեղ եկել էր 32-ամյա տղամարդը՝ խախտելով դատարանի կողմից տրված շփումներից զերծ մնալու հրամանը։ Սակայն, ոստիկանությունը հաստատել է, որ հրամանն անվավեր է, քանի որ այն մինչ այդ չէր հանձնվել հարձակվողին։

«Մի քանի վկաներ տեղական ժամանակով ժամը 9:30-ին (Երևանի ժամանակով ժամը 18:30-ին) հայտնել են, որ մի տղամարդ տան դիմաց մարդկանց է դանակահարում»,-նշվում է կայքում։

Մամուլի հաղորդագրության մեջ պարզաբանվում է, որ ոստիկանությունը կրակ է բացել հարձակվողի վրա՝ սպանելով նրան։ Չորս մարդ, այդ թվում՝ հարձակվողը, մահացել են դեպքի վայրում, իսկ մեկը՝ հիվանդանոցում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱՄՆ-ում տղամարդը դшնшկով հարձակվել է մարդկանց վրա. կան զոհեր