Պարոն Չախալյան, խնդրում եմ՝ ոտքս չհրել, պիտի ասեմ. Պաշտպան
Քաղաքական
16:05 26/02/2026
Հայաստան

Պարոն Չախալյան, խնդրում եմ՝ ոտքս չհրել, պիտի ասեմ. Պաշտպան

18 արդարների գործով դատական այսօրվա նիստում դատարանը քննում է Վահագն Չախալյանի  խափանման միջոցի հարցը։

Մեղադրողը միջնորդեց, որ Չախալյանի կալանքը ժամկետը երկարացնել երեք ամսով, քանի որ մնում է քննությանը խոչընդոտելու վտանգը։

Հասարակական գործիչ, «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի պաշտպանն ասաց, որ կալանքի որոշումից երեք ամիս անց պետք է քննարկվի՝ արդյոք շարունակվում է առկա լինել Չախալյանի կողմից ենթադրյալ հանցանք կատարելու ռիսկը, այն նվազե՞լ է, թե՞ ոչ։

 Նա նշեց, որ Վահագն Չախալյանն ապրում է բանկում վարկի դիմաց գրավադրված տանը, որի համար ամեն ամիս գումար է վճարում, իսկ վերջին ամիսներին չի կարողանում վճարել, քանի որ 8 ամիս գտնվում է  կալանքի տակ։

«Պարոն Չախալյան, խնդրում եմ, ոտքով ինձ չհրել։ Ես դա պետք է ասեմ, այո, հայ տղամարդու համար շատ կարևոր հանգամանք է իր ընտանիքի բարօրությունն ապահովելը»,-Չախալյանի միջամտությանն այսես արձագանքեց պաշտպանը։

Նա նշեց, որ Չախալյանը Հայաստանում հարազատներ չունի, ինչը նշանակում է, Չախալյանի կինը՝ անչափահաս երեխաներին դպրոց հասցնելու,  խնամքն ու ուսումը կազմակերպելու հարցերում օգնող ձեռք չունի։

Պաշտպանն ասաց, եթե դատարանը որոշի կալանքը երկարացնել, ապա դա նշանակում է  որոշում այս ընտանիքի տունը կորցնելու մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder