Այս տարվանից սկսած թոշակառուները ևս պետք է հայտարարագիր լրացնեն. Վահե Հովհաննսիյան
Հասարակություն
13:32 26/02/2026
Հայաստան

Այս տարվանից սկսած թոշակառուները ևս պետք է հայտարարագիր լրացնեն. Վահե Հովհաննսիյան

«Որոշմամբ առաջարկում է սահմա­նել հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող եկամուտների տեսակներ և շեմեր»,-կառավարության նիստին ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «Եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակներ և շեմեր սահմանելու մասին» որոշման նախագիծը:

Նա տեղեկացմամաբ՝ նախկինում սահմանվել էր, որ հայտարարագրման ենթակա չեն ընտանիքի անդամներից ստացվող՝ չհար­կվող եկամուտները, և սահ­ման­վել է հայտարարա­գիր ներկայացնելու պարտավո­րու­թյուն ունեցող ֆիզի­կական անձի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը, ծնող­ները, քույրերը, եղբայրները, զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները), պապերը, տատերը և թոռները:

Հիշեցնելով, որ նախագծով առաջարկվում է սահմա­նել հայտարարագրման ոչ ենթակա չհարկվող եկամուտների տեսակներ և շեմեր՝ Հովհաննիսյանը հավելեց. «Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ հայտարարագրման ենթակա չեն ստացվող վարկերի գումարները՝ առանց գումարային սահմանափակման, ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից՝ մինչև 1 մլն դրամը միանվագ ստացվող փոխառությունների գումարները, ոչ առևտրային կազմակերպություններից միանվագ՝ մինչև 1 մլն դրամը ներառյալ, անհատույց ստացվող ակտիվները, ժառանգության և նվիրատվության կարգով ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից միանվագ՝ մինչև 1 մլն դրամ արժեքով ստացվող գույքը ու դրամական միջոցները և այլն»:

Նախարարը նաև նշեց, որ այս տարվանից սկսած՝ թոշակառուները ևս պետք է հայտարարագիր լրացնեն և 2026 թվականին պետք է հայտարարագիր ներկայացնեն 2025 թվականի համար, եթե տվյալներ հավելելու կարիք չկա, ապա հայտարարագիրը կլրացվի ինքնաշխատ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այս տարվանից սկսած թոշակառուները ևս պետք է հայտարարագիր լրացնեն. Վահե Հովհաննսիյան