Ամոթ է, կներեք, ես չէի սպասում, որ նման հարց կտաք ինձ. Գևորգ Պապոյանը՝ Աննա Հակոբյանի և Փաշինյանի ամուսնալուծության մասին
Քաղաքական
13:24 27/02/2026
Հայաստան

Ամոթ է, կներեք, ես չէի սպասում, որ նման հարց կտաք ինձ. Գևորգ Պապոյանը՝ Աննա Հակոբյանի և Փաշինյանի ամուսնալուծության մասին

«Ամոթ է, կներեք, ես չէի սպասում, որ նման հարց կտաք ինձ»,-  լրագրողներին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի ամուսնալուծության վերաբերյալ հարցին։ 

Նա նշեց, որ այդպիսի հարցերի չիկարող պատասխանել, հիշեցրեց՝  էկոնոմիկայի նախարարն է և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի տեղակալը։

«Եթե անձնական հարցեր պետք է քննարկեք որևէ անձի վերաբերյալ, ես ավելի լավ է գնամ»,- ասաց Պապոյանն ու հեռացավ։

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանն այսրօր ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր՝ իր և Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է, նշել էր, որ լքում է կառավարական առանձնատունն ու տեղափոխվում է վարձով բնակարան ապրելու։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder