Իրանը կոչ է արել բոլոր երկրներին խստորեն դատապարտել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիան
Քաղաքական
13:44 28/02/2026
Տարածաշրջան

Իրանը կոչ է արել բոլոր երկրներին խստորեն դատապարտել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիան

Իրանը կոչ է անում բոլոր երկրներին խստորեն դատապարտել Միացյալ Նահանգների և Իսրայելի ագրեսիան, ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Մենք ակնկալում ենք, որ ՄԱԿ-ի անդամ պետությունները, մասնավորապես Մերձավոր Արևելքի մուսուլմանական երկրները, Չմիավորման շարժման անդամները և այն երկրները, որոնք իրենց պատասխանատու են զգում խաղաղության և միջազգային անվտանգության պահպանման համար, կդատապարտեն այս ագրեսիվ հարձակումը», - Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ Իսրայելի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ Իսրայելը «կանխարգելիչ» հարված է հասցրել Իրանին և հայտարարել է արտակարգ դրություն։ Իրանի և Իսրայելի օդային տարածքները փակվել են։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ Միացյալ Նահանգները սկսել է Իրանի դեմ խոշոր գործողություն։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մաս) հրամանատարությունը հայտարարել է, որ Իրանի պատասխանը երկրի վրա հարձակումներին կլինի ուժեղ և վճռական։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder