Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրադարձությունները զարգանում են շատ արագ, կարելի է պնդել, որ գործ ունենք լայնամսշտաբ տարածաշրջանային պատերազմի հետ. Վ. Բալյան
«Իրադարձությունները զարգանում են շատ արագ, բայց արդեն հիմա կարելի է վստահաբար պնդել, որ գործ ունենք ոչ թե լոկալ ռազմական էսկալացիայի հետ, այլ լայնամսշտաբ տարածաշրջանային պատերազմի»,-արձագանքելոբ հարևան Իրանում դեմ հարձակումը՝ գրում է քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը։
Նա նշում է՝ Իրանը հրթիռակոծում է ոչ միայն Իսրայելը, այլև Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Քաթարը, Արաբական Միացյալ Էմիրությունները։
«Այս պահին հաղորդումներ կան, որ ամերկա-իսրայելական հրթիռային հարվածի թիրախ են դարձել Իսլամական հանրապետության Միլլի Մեջլիսը: Որոշ տեղեկություններով շենքում են գտնվել պատգամավորների մեծ մասը, ովքեր հավաքված են եղել արտակարգ նիստի մասնակցելու նպատակով: Տարբեր տվյալներով, որոնք դեռևս պաշտոնապես չեն հաստատվել պատգամավորներից շատերը զոհվել են գրոհի արդյունքում:
Հաղորդագրություններ էին տարածվել նաև նախագահ Փեզեշքյանի զոհվելու մասին, բայց իրանական կողմը պաշտոնապես հերքել է րդեն՝ հայտարարելով, որ նախագահը ոռջ-առողջ է:
Հաստատվում են կարծես տեղեկությունները իրանական բանակի Գլխավոր շտաբի պետ գեներալ Ամիր Խաթամիի զոհվելու մասին, ինչպես նաև դատական իշխանության ղեկավար Ղոլամ-Հոսեյն Էջեիի:
Թեհրանում, Իսպահանում, Քարաջում, Ղոմում, Բուշեհրում, Չաբահարում, Քերմանշահում, Թավրիզում, Խորեմաբադում, ցանկը կարելի է շարունակել, ռմբակոծությունների թիրախ են դարձել իրանական անվտանգային ծառայությունների և պետական հաստատութոյւնների շենքերը:
Դեռևս պաշտոնապես չհաստատված տվյալներով Թեհրանում ավերվել է Ռահբար Խամենեիի նստավայրը, որի տեղակայման փողոցը ենթարկվել է բազմաթիվ ռմբահարումների: Պատերազմը ընթանում է նաև կիբերտարածքում, իրանական բոլոր պետական լրատվամիջոցների կայքերը կոտրվել են...
Ժողովուրդ ջան, շնորհակալ կլինեմ, եթե քարոզարշավով զբաղված ղեկավարությունը չանհանգստացնենք նման մանրուքներով»,-նշում է քաղաքական վերլուծաբանը։
Ավելի ուշ վերլուծաբանն ավելացրեց, որ Իրանը երկրի ամբողջ տարածքում հայտարարեց ռազմական դրություն՝ բացազատելով աշխահազորային Բասիջի ուժերը, որ տարբեր տվյալներով հասնում է մինչև 10 միլիոն մարդու: Սա Հեղափոխության պահապանների հրամանատարության ներքո գործող կազմակերպված մոբիլիզացիոն ռեսուրս է՝ ուսուցանված կամավորներով:
«Սկսված պատերազմում տեսանելի մասնակիցներից բացի բազմաթիվ են անտես խաղացողներ: Ռուսաստանի Դաշնության նախկին նախագահ Մեդվեդևի գրառումն այս համատեքստում թերևս խորհրդանշանական է.
«Ամերիկայի Միացյալ Նահանգներն ընդամնեը 249 տարեկան է: Պարսկական կայսրությունը հիմնադրվել է ավելի քան 2500 տարի առաջ: Տեսնենք՝ ի՞նչ կստացվի:...»
Իզուր էինք անհանգստանում փաստորեն, նարդի խաղացողն իր թիմի հետ հստակ գիտի իր անելիքը՝ նարդի խաղալու նուրբ արվեստը...»,-նշում է նա։