Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Եթե խախտել եք պահք, ապա խուճապի մի մատնվենք»,-ասում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։
Հայր Սուրբը մանրամասնում է. «Ընդհանրապես, հոգևոր աճը, աղոթական կյանքն ու պահեցողությունները հեշտ բաներ չեն, որոնք հաճախ ուղեկցվում են նաև փորձություններով և անկումներով։ Շատ կարևոր է նաև պատրաստությունն ու կյանքի փորձառությունը։
Եթե հանկարծ ինչ-որ պատճառով խախտել եք պահքը, ապա պետք է չհուսահատվել և չդադերեցնել։
Երբ մարզիկը վազքի կարևոր մրցույթին ընկնում է, կրկին կանգնում է և վազում մինչև հաղթական ավարտ։
Այլ խոսքով՝ սխալվել եք, զղջացեք և շարունակեք ձեր պահեցողությունը։ Աստված գնահատում է ոչ թե մարդու անսխալականությունը, այլ սխալն ուղղելու, շտկելու ամուր կամքը»։