Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այն ՔՊ-ականը, որը, ենթադրենք երեկոյան ստորագրի իմպիչմենտի գործընթացը, շատ հավանական է առավոտյան տա ինտերվյու ու ասի՝ ամեն ինչ լավ է մեր թիմում. Մամիջանյան
«Ամենատարաբեր ձևաչափերով քննարկումներ եղել են ՔՊ-ական, անկախ պատգամավորների հետ, եղել են աշխատանքներ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացի մասին։
Նա նշեց, որ ակնհայտ է՝ այն ՔՊ-ականը, ով այս կամ այն գործընթացի մեջ է, կվախենա հրապարակային դրա մասին ասել։
«Այն ՔՊ-ական պատգամավորները, որոնք, ենթադրենք, այսօր երեկոյան ստորագրելու են իմպիչմենտի գործընթացը, շատ հավանական է առավոտյան տան ինտերվյու, ասեն՝ ամեն ինչ լավ է, մեր թիմը կուռ է»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց, որ իմպիչմենտի գործընթացն ու ընտրական գործընթացն իրար հակասող չեն, իսկ փողոցային պայքարի պարագայում փոխլրացնողն են։