«20 հազար մատչելի բնակարան» ծրագրում արցախցիներն ունենալու են առանձնահատուկ դեր. Արեգա Հովսեփյան
Քաղաքական
23:33 04/03/2026
ԼՂՀ

«20 հազար մատչելի բնակարան» ծրագրում արցախցիներն ունենալու են առանձնահատուկ դեր. Արեգա Հովսեփյան

Արցախից բռնագաղթած Արեգա Հովսեփյանը տեսաուղերձում հայտնում է.

«Մենք բազմիցս էինք հայտարարել, որ արցախցիների՝ Մայր Հայաստանում մնալը մեզ համար առաջնահերթություն է։ Այս հարցում կարևորագույն տեղ է զբաղեցնում բնակարանային ծրագիրը, որը մենք մշակել ենք արցախցիների հետ բազմաթիվ հանդիպումների և անկեղծ զրույցների ընթացքում։

Այն ծրագիրը, որը մենք առաջարկում ենք՝ 20 հազար մատչելի բնակարան, այստեղ արցախցիներն ունենալու են առանձնահատուկ դեր և նրանց տրվելու է առանձնահատգուկ արտոնություններ։

Սամվել Կարապետյանն ինչպես միշտ եղել է Արցախի և արցախցիների կողքին, այսօր էլ է այդպես։ Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը մշակել է ծրագիր, որով մեր բնակվարձերը վերածվելու է մեր սեփական տան համար գումարի։ Այս ամենը հնարավոր է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ուժեղ և նոր առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder