Ազգային հավաքականում խաղալը մեծ պատիվ է, ես լաց եղա, երբ խփեցի իմ առաջին գոլը ազգային հավաքականի կազմում. Էդուարդ Սպերցյան
Սպորտ
12:11 04/03/2026
Հայաստան

Ազգային հավաքականում խաղալը մեծ պատիվ է, ես լաց եղա, երբ խփեցի իմ առաջին գոլը ազգային հավաքականի կազմում. Էդուարդ Սպերցյան

«Լավ հարաբերություններ ունեմ Հայաստանի հավաքականի մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ։ Այնպիսին, ինչպիսին պետք է ունենա խաղացողը մարզչի հետ։ Հարգալից»,- «Սպորտ-Էքսպրեսին» տված հարցազրույցում ասել է «Կրասնոդարի» հարձակվող,  Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը։ 

Հարցին՝ ինչո՞ւ է տարեցտարի Հայաստանի ազգային հավաքականը, չնայած շատ ուժեղ անհատական ​​խաղացողների առկայությանը, չի կարողանում թիմային հաջողությունների հասնել, նա պաասխանել է.

«Կարծում եմ՝ դա նաև քո երկրի համար խաղալու պատասխանատվության մասին է։ Եվ որոշ մրցակիցների դեմ խաղի տարբեր մակարդակները... Օրինակ՝ դժվար է խաղալ Պորտուգալիայի դեմ։ Ինչպե՞ս կարող ես խաղալ նրանց դեմ։ Միայն այն դեպքում, եթե մի կողմ դնես բոլոր մտքերդ։

Կարծում եմ՝ հոգեբանությունը շատ կարևոր է։ Պետք է հասկանալ, որ դաշտում բոլորը հավասար են։ Այո, նրանք կարող են ավելի  ուժեղ լինել՝ խաղալով բարձրագույն լիգաներում։ Բայց դա հոգեբանական հարց է։ Դու դեռ պետք է պայքարես, պայքարես և պայքարես։ Սա է այն, ինչ մեզ պակասում է՝ մրցակցային եռանդ, հաղթելու ծարավ։ Թիմում հիմա շատ երիտասարդ խաղացողներ կան, և մենք պետք է նրանց փոխանցենք, որ դաշտում ամեն ինչ հնարավոր է։ Մենք պետք է վերացնենք վախը։ Սխալ թույլ տալու վախը ֆուտբոլում ամենավատ բանն է։

Երբ հագնում ես ազգային հավաքականի մարզաշապիկը, ամեն ինչ փոխվում է։ Երբ մենք հաղթում ենք, տեսնում ենք մարդկանց ուրախությունն ու հպարտությունը թիմի հանդեպ։ Ազգային հավաքականում խաղալը մեծ պատիվ է։ Ես լաց եղա, երբ խփեցի իմ առաջին գոլը ազգային հավաքականի կազմում։ Ես մեծ ուրախությամբ եմ ընդունում ազգային հավաքականի յուրաքանչյուր կանչ»,- ասել է ֆուտբոլիստը։

Հարցին՝ երբևէ զղջացե՞լ եք, որ ընտրել եք Հայաստանը, Սպերցյանն ասել է. «Ոչ։ Այո, դժվար է։ Այո, մենք պարտվում ենք։ Բայց ես կանեմ ամեն ինչ, ինչ ինձնից կախված է։ Կարծում եմ, որ մենք կհաջողենք վաղ թե ուշ։ Ես վստահ եմ դրանում և ոչնչի համար չեմ զղջում»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder