Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Հեզբոլլшհը» պնդում է, որ Իսրայելում հարվածներ է հասցրել երեք ռազմական թիրախների
Հեզբոլլшհը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Իսրայելում գտնվող երկու ռազմական հրամանատարական կետերի և արտադրական օբյեկտի վրա։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է շարժման մամուլի ծառայությունը։
«Ի պատասխան Լիբանանի տասնյակ քաղաքների և գյուղերի, այդ թվում՝ Բեյրութի հարավային արվարձանների վրա Իսրայելի հանցավոր ագրեսիայի, Իսլամական դիմադրության մարտիկները հարձակվել են Իսրայելի ինքնաթիռաշինության ընկերության (IAI) կենտրոնական օկուպացված Պաղեստինի գլխամասային գրասենյակի վրա՝ օգտագործելով հարձակողական անօդաչու թռչող սարքերի խումբ», -ասվում է առաջին հայտարարության մեջ։
Հաջորդ երկու հայտարարություններում նշվում է, որ հարվածները ներառել են նաև ճշգրիտ կառավարվող հրթիռներ, որոնք հարվածել են Սաֆեդից արևելք գտնվող Գիվա ավիաբազային, որը վերահսկում է անօդաչու թռչող սարքերը, և Իսրայելի պաշտպանության բանակի հյուսիսային հրամանատարության (Դադո ավիաբազա) գլխամասային գրասենյակին։