Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ուկրաինան հարձակվել է Միջերկրական ծովում գտնվող ռուսական գազատար նավի վրա
Ուկրաինան անօդաչու մոտորանավով հարձակվել է Միջերկրական ծովում գտնվող ռուսական գազատարի վրա։ Այդ մասին հայտնել է ՌԴ Տրանսպորտի նախարարությունը։
«Մարտի 3-ին հարձակում է իրականացվել ռուսական Arctic Metagaz գազատարի վրա՝ ԵՄ անդամ պետություն Մալթայի տարածքային ջրերի մոտակայքում։ Տանկերը Մուրմանսկի նավահանգստից տեղափոխում էր բեռ, որը մաքսազերծվել էր բոլոր միջազգային կանոնակարգերին համապատասխան»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտարարել է նախարարությունը՝ հավելելով.
«Հակառակորդը Լիբիայի ափերից անօդաչու մոտորանավ է իջեցրել ծով։ Անձնակազմի բոլոր 30 անդամները փրկվել են։ Տրանսպորտի նախարարությունը հարվածը որակում է որպես միջազգային ահաբեկչության ակտ»։
Գերատեսչությունը շեշտել է, որ այս հարձակումը կատարվել է ԵՄ իշխանությունների թողտվությամբ։ Այն չպետք է աննկատ մնա միջազգային հանրության կողմից։