ՔՊ-ն Մամիկոն Ասլանյանի փոխարեն համայնքապետ նշանակված ՔՊ-ականին առաջադրեց առողջապահության հանձնաժողովի նախագահ
Առողջություն
10:25 04/03/2026
Հայաստան

ՔՊ-ն Մամիկոն Ասլանյանի փոխարեն համայնքապետ նշանակված ՔՊ-ականին առաջադրեց առողջապահության հանձնաժողովի նախագահ

«ԱԺ կանոնակարգ օրենքի 135 հոդվածի համաձայն ԱԺ Առողջապահության հարցերով մշտական հնաձնաժողովի նախագահի թափուր  պաշտոնում թեկնածու է առաջադրվել Վանիկ Օհանյանը»,- ԱԺ այսօրվա նիստի մեկնարկին հայտարարեց խոսնակ Ալեն Սիմոնյանը։

Թեկնածուին ներկայացրեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ նշելով, որ Օհանյանը ավարտել է Հերացու անվան բժշկական համալսարանի ատամնաբուժության ֆակուլտետը։

 Նա նաև հայտնեց, որ Վանիկ Օհանյանը 2021 թվականի դեկտեմբերի 23-ից ՔՊ-ի կողմից նշանակվել է Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար (այդ պահին ընտրված և կալանավորված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի փոխարեն)։

Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ Վանիկ Օհանյանը երկու անգամ ՔՊ կուսակցության ցուցակով ընտրվել է պատգամավոր։

Իր խոսքում Օհանյանը հակադրեց այսօրվա «իրական Հայաստանի» առողջապահության համակարգը նախկինում 30 տարի գործողին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՔՊ-ն Մամիկոն Ասլանյանի փոխարեն համայնքապետ նշանակված ՔՊ-ականին առաջադրեց առողջապահության հանձնաժողովի նախագահ