Միայն 2025 թվականին կառավարությունը 3 միլիարդից ավելի պարգևավճար է ստացել. Աննա Գրիգորյան
Քաղաքական
12:48 05/03/2026
Հայաստան

Միայն 2025 թվականին կառավարությունը 3 միլիարդից ավելի պարգևավճար է ստացել. Աննա Գրիգորյան

«Պարզվում է, որ իշխանությունն այդքան ասում է՝ թալանածը վերադարձնում ենք, թալանածը վերադարձնում ենք, 2025 թվականին պետությանը վերադարձվել է 1 միլիարդ 600 միլիոն դրամ»,- ԱԺ-ում նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ 

Նա շարունակեց. «Առավոտից երեկո խոսում են թալանի վերադարձի մասին, միայն 2025 թվականին կառավարությունը 3 միլիարդից ավելի պարգևավճար է ստացել, իսկ այսպես կոչված թալանից վերադարձվել է 1 միլիարդ 600 միլիոն։ Այսինքն, երկու անգամ ավելի պարգևավճար է ստացել կառավարությունը։  Էլ չեմ ասում օրենսդիր մարմնին ու մնացած հաստատություններում տրված պարգևավճարները»։ 

Հիշեցնենք, որ նախօրեին նիստի ընթացքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը ներկայացրել է «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին» հաղորդումը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder