Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հիմա որ ասում են՝ ամբողջությամբ մթերվում է խաղողը, իրականում բավականաչափ այգիներ են քանդել ու խաղողի իրական բերքը պակասել է. Մնացականյան
«Ժամանակին կար խաղող մթերման խնդիրներ։ Հիմա ասում են՝ ամբողջությամբ ընդունվում է, իրականում բավականաչափ այգիներ են քանդել ու խաղողի իրական բերքը բավականին պակասել է»,- ասուլիսում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Հարություն Մնացականյանը։
Ըստ նրա, պետական ճկուն քաղաքականոթյուն է պետք՝ ճիշտ ապահովագրության համակարգ, ֆերմերի հետ ճիշտ աշխատանք՝ համապատասխան սորտերի ընտրություն։
«Օրինակ, սեղանի խաղողի հետ կապված բազմաթիվ սորտեր կան։ Պետք է պետությունն աջակցի, որպեսզի ֆերմերը բերի, քանի որ ֆերմերը չգիտի՝ ինչ սորտեր կան աշխարհում, որ սորտերն են պահանջված, որ սորտերը մեր երկրում լավ կաճեն։ Այդ ընդհանուր արժեշղթան փակելու դեպքում գյուղատնտեսության ցանկացած ոլորտ կարող է դառնալ շահութաբեր, քանի որ մարդկությունն ինչքան շատանում է, սննդի հանդեպ պահանջարկը մեծանում է»,- ասաց Հ.Մնացականյանը։