Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Աստվածապաշտ, հայրենասեր, ոչ Նիկոլի նման». Արագածոտնի բնակիչների կարծիքով՝ հենց այսպիսին պետք է լինի Հայաստանի ղեկավարը
«Նպաստի Հայաստանի հզորացմանը, աստվածապաշտ, հայրենասեր, ազգին նվիրված, ոչ Նիկոլի նման, չանի այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, ուժեղ»։ Արագածոտնի մարզի բնակիչների կարծիքով՝ հենց այսպիսին պետք է լինի Հայաստանի ղեկավարը։
Նրանց հարց է տրվել՝ ինչպիսի՞ ղեկավար է պետք Հայաստանին:
Բնակիչներից մեկը նշել է, որ Հայաստանի ղեկավարը պետք է լինի «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի նման։
«Ղեկավարը պետք է ապրի ժողովրդի հոգսերով»,- ասել է քաղաքացիներից մեկը։
«Մենք այսօրվա դրությամբ չունենք վարչապետ, ես չեմ համարում վարչապետ»։
«Այսօր ունենք վախկոտ ղեկավար, ով գնացել ու չոքել էր թուրքի դեմը, ներողություն էր խնդրում»։
Մանրամասն՝ տեսանյութում։