Թրամփ. Իրանն այսօր շատ ուժեղ հարված կստանա
Քաղաքական
15:31 07/03/2026
Տարածաշրջան

Թրամփ. Իրանն այսօր շատ ուժեղ հարված կստանա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը շաբաթ օրը կենթարկվի ծանր հարվածի՝  դիտարկելով նախկինում թիրախ չհամարվող տարածքների և մարդկանց «լիակատար ոչնչացումը»։

«Իրանն այսօր շատ ուժեղ հարված կստանա։ Իրանի վատ վարքագծի պատճառով լրջորեն քննարկվում է նախկինում թիրախ չհամարվող տարածքների և բնակչության լիակատար ոչնչացումը և անխուսափելի մահը», - գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։

 Թրամփը նաև հայտարարել է, որ Իրանը Մերձավոր Արևելքում դարձել է «պարտվող» և կմնա այդպիսին տասնամյակներ շարունակ, մինչև չհանձնվի կամ լիակատար փլուզում չապրի»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թրամփ. Իրանն այսօր շատ ուժեղ հարված կստանա