Միրզոյանի հայտարարությունը բացարձակ և անարդար ցինիզմ է ՀՀ քաղաքացիների նկատմամբ. Սամսոնյան
Հասարակություն
11:18 07/03/2026
Հայաստան

Միրզոյանի հայտարարությունը բացարձակ և անարդար ցինիզմ է ՀՀ քաղաքացիների նկատմամբ. Սամսոնյան

«ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կողմից ԱԺ ամբիոնից արված այն հայտարարությունը, թե «մի ամիս Շրի Լանկայում սելֆի անողը փող ունի և կարող է հետ գալ ինքնուրույն Հայաատան» բացարձակ և անարդար ցինիզմ է ՀՀ քաղաքացիների նկատմամբ:

Սա չեմ ասում որպես քաղաքական գործիչ: Սա ասում եմ, որպես զբոսաշրջային ոլորտում գործարարությամբ զբաղվող մարդ»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը։

Նա մանրամասնում է.

«Եթե մարդ մեկնում է Թաիլանդ, Շրի Լանկա կամ այլ էկզոտիկ գոտիներ, դա չի նշանակում, որ նա փողատեր է կամ մեծահարուստ: Այդ մարդիկ միջին և մի քիչ բարձր աշխատավարձ ստացողներն են, ովքեր մեկ տարի և ավել գումար են կուտակում, որպեսզի իրենց թույլ տան կյանքում մեկ անգամ վայելել այդ երկրները և այո`անել բազմաթիվ սելֆիներ: Եվ նրանք ճամփորդության են մեկնում ամեն կոպեկը հաշվելով:

Կամ ինչ կապ ունի թե ՀՀ քաղաքացին ինչքան փող ունի նրան պաշտպանելու կամ նրա անվտանգությունը ապահովելու համար: Դա ինչ ցենզ է սահմանված:

Այ, որ պաշտոնյաների պես միլիոնավոր դրամների պարգևավճար ստանային, միգուցե «հայրենի կառավարության» օգնությանը դիմելու կարիք էլ չլիներ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder