Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Որպես ընդդիմադիր՝ այն իմ թուլությունն է, բայց որպես իշխանություն այն իմ ուժն է. Ռոբերտ Քոչարյան
«Չխաբելն իմ ամենաուժեղ կողմն է. երբ ես իշխանության եմ եղել։ Դուք չեք գտնի որևէ մի խոստում իմ նախագահության ընթացքում, որը կատարված չլիներ։ Ասուլիսում հայտարարեց ՀՀ երկչորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով որ միշտ խոստացածից ավելին է արել և հիշեց, որ երբեք խոսք չի տվել 6-ապատիկ բարձրացնել թոշակները, բայց այն արել է։
Լրագրողի դիտարկմանը թե հասարակությունը Ռոբերտ Քոչարյանի խիստ, սառը առանց էմոցիաների մարդու է ընկալում, իսկ այսօրվա հասարակությունը քաղաքական գործչի սխալները ներում է նրա մի ժպիտով, կամ մատներով «սրտիկ» անելով։
«Ինձ ապշեցնում է մեր ժողովրդի մոտ ստի նկատմամբ հանդուրժողականությունը»,-ասաց Քոչրայանը և հիշեցրեց, որ Գերմանիայում պաշտպանության նախարարը հրաժարական տվեց, քանի որ նրա դիսերտացիայի մեջ մեկ պարբերություն պլագիատ էին գտել։
Քոչարյանը նկատեց, որ ինքը սառը չէ, այլ ինքնատիրապոտեղ։
«Երբ մարդը ջղայնացած է, կամ չափից շատ ոգևորված և կարևոր որոշումներ է կայացնում, սխալվելու հավանականությունը չափազանց մեծ է։ Ջղայնացած ժամանակ կաևոր որոշում մի կայացրա, մի փոքր դադար տուր, փորձիր հասկանալ իրավիճակը, ոչ թե էմոցիոնալ անկյան տակ»,-ասաց Երկրորդ նախագահը։
Ռոբերտ Քոչարյանը ասաց, որ կարևոր որոշումներ կայացնելիս մարդը պետք է կարողանա տիրապետել իր էմոցիաներին, հակառակ դեպքում սխալվելու հավանականությունը մեծ է։
Նշելով, որ եթե անձը երկիր է ղեկավարում, ապա մարդկանց համար կարևորը ոչ թե ղեկավարի էմոցիաներն այլ կայացրած ճիշտ որոշումները, որոնք ուղղակի ազդում են այդ մարդու բարեկեցության և անվտանգության վրա։
«Այն իմ մրցակցային առավելությունն է և՝ շատ լուրջ մրցակցային առավելությունը, եթե ամեն ինչին նայեք ռացիոնալ աչքով։ Որպես ընդդիմադիր՝ այն իմ թուլությունն է, բայց որպես իշխանություն այն իմ ուժն է; Մարդիկ ուզում են էմոցիոնալ առաջնորդ ունեննալ, բայց եթե դու այն չես անում, այն չի նշանակում, որ դու էմոցիաներ չունես, այլ նսշանակում է, որ կամ թրեյնինգով, կյանքի փորձով կամ բիոքիմիայով դու ունես այն կյանքի հատկությունները, որոնք քեզ ուժ ու հնարավորություններ են տալիս ճիշտ որոշումներ կայացնելու, սխալներ քիչ անելու, մարդկանց, երկիրը ճիշտ ճանապարհով տանելու և բոլորը դրանից շահում են»,-հայտարարեց Քոչարյանը։
Ակնարկելով Նիկոլ Փաշինյանի պատճառաբանությունը, թե նախկինում ուրիշ բան էր ասում հիմա այլ, քանի որ փոխվել է՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Քո այդ փոխվելու ընթացքում հայ ժողովուրդը հսկայակլան կորուստներ է ունենում։ Ավելի լավ չէ, որ մարդ լինի, որը շատ ավելի կայուն է , հասկանում է, թե ինչ է անում, կանխատեսում է վտանգները և, զսպելով այդ ամեն ինչը, ճիշտ ճանապարհով է տանում»։
Բոլորին մեղադրելու Փաշինյանի գործելաոճի մասին խոսելիս ՀՀ երկրորդ նախագահը նշեց, որ առաջնորդի կարևորագույն որակը պատասխանատվություն ստանձնելն է, եթե նա չի ստանձնում ապտասխանատվություն, առաջնորդ չէ։
«Եթե չունես այդ որակները, ապա դու պրոբլեմներ ես բերում բոլորի գլխին։ Հենց առաջնորդը սկսեց մեղքը գցել ուրիշների վրա, նա դուրսգրելու առաջնորդ է»,-ասաց ՀՀ երկորդ նախագահը։