Նոր փոխած բորդյուրներն արդեն քանդվում են, վաղը կասեն աղն ու ձյունն էր. աղն ու ձյունը գար ձեր գլխին. Մեսրոպ Մանուկյան
Հասարակություն
10:40 09/03/2026
Հայաստան

Նոր փոխած բորդյուրներն արդեն քանդվում են, վաղը կասեն աղն ու ձյունն էր. աղն ու ձյունը գար ձեր գլխին. Մեսրոպ Մանուկյան

«ՔՊ-ական, «Հանրապետություն»-ախառը իշխանությունը Օհանով-Անդրանիկի փողոցների բորդյուրները փոխել են։ Ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը. «Սատանան մանրուքների մեջ է»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ ցույց տալով մեկ տարի առաջ փոխած բորդյուրները, որոնք արդեն քանդված են։

Ավագանու անդամը տեսանյութով փաստեց, թե ինպես են քարերը մեկը մյուսից 2-3 սանտիմետր բարձր շարվել, հիմքում կա՛մ բետոն չկա, կա՛մ եղածը ոչ թե խճի վրա է արված, այլ՝ հողի և հիմքն արդեն ջուրը լվացրել տարել է։

«Այս տարի պլանավորված 19 միլիարդի խոխարեն 23 մլրդ գույքահարկ են հավաքել։ Եթե չեմ սխալում էս մարդիկ 4 մլրդ դրամ են ծախսել, որպեսզի Երևանը կանաչապատ լինի։ 4 մլրդ դրամ ծախսել են 5 հազար հատ ծառ են տնկել»,-ասաց Մանուկյանը։

Նա ցույց տվեց նոր կտրած երիտասարդ ծառը և հարցրեց.

«Ես ծառն ինչո՞ւ եք կտրել... Աչքիս գործս թողնեմ՝ բնապահպան դառնամ, ընկնեմ քո հետևից Բեգոյան»։

Ավագանու անդամը ներկայացրեց բորդյուրների չբավարարող 20-30 սմ հատվածները, որոնց տեղը շինարարական ընկերությունը քար տեղադրելու փոխարեն բետոն է լցրել։

«Եկեք հասկանանք, եթե էս մարդիկ այս մարդկանց հետ սերտաճած չեն, սիլի բիլի չեն անում, բա ինչու չեն պատժում։ Փաշինյանի ասած. «Սատանան մանուքների մեջ է», բա մանրուքների մեջ է, որ եզրաքարերի միջև չբավարարող տեղերը բետոն են լցնում։ 400 մլն դոլարը, որ Երևանի բյուջեից դուրս է գրվում, այ այս ձևով է մսխվում։ Մի տարի հետո սա կքանդվի, ընդամենը 300 մետր է։ Հետո կասեն՝ աղն ու ձյունն էր։ Աղն ու ձյունը գար ձեր գլխին»,-հայտարարեց Ավագանու անդամը

Աղբյուրը`Panorama.am
Placeholder