Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռազմական գործողությունների հետևանքով Իսրայելի հայ համայնքի շրջանում տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը։
«Պատերազմը շարունակվում է, առավոտյան հրթիռահարության պատճառով 2 օտարազգի շինարարներ են զոհվել, մեկ քաղաքացի ծանր վիրավորվել է։ Կրկին թիրախավորել էր երկրի կենտրոնը։ Հայերի շրջանում տուժածներ չկան։ Գիշերը կրկին տագնապ էր, առավոտյան ևս, պատերազմը դաժան երևույթ է ու միշտ տուժում է հասարակ ժողովուրդը»,-մանրամասնել է նա։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder