Պենտագոնը հայտնել է Իրանի վրա ԱՄՆ-ի ամենախոշոր հարվածների ամսաթիվը
Քաղաքական
16:51 10/03/2026
Տարածաշրջան

Պենտագոնը հայտնել է Իրանի վրա ԱՄՆ-ի ամենախոշոր հարվածների ամսաթիվը

ԱՄՆ-ն մարտի 10-ը նշանակել է Իրանի վրա ամերիկյան ամենամեծ հարվածների օր։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, որի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ նովոստի»-ն։

«Այսօր Իրանի վրա ամենաուժեղ հարվածների օրն է լինելու։ Ավելի շատ կործանիչներ, ավելի շատ ռմբակոծիչներ, ավելի շատ ռմբակոծություններ»,-նշել է նա։

Մարտի 9-ին Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ռազմական գործողությունները «նոր են սկսվում», և որ հանրապետությունը ստիպված կլինի հանձնվել։ ԱՄՆ-ի տվյալներով՝ ամերիկյան ուժերը արդեն հարվածել են Իրանում 3000 թիրախների։ Հեգսեթը կարծում է, որ շուտ թե ուշ կգա այն պահը, երբ Թեհրանը անկարող կլինի ռազմական գործողություններ վարել։

Մինչ այդ Megaupload և Mega ֆայլերի փոխանակման կայքերի հիմնադիր Քիմ Շմիցը, որը հայտնի է նաև որպես Քիմ Դոտքոմ, X սոցիալական ցանցում գրել էր, որ ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են միջուկային զենք օգտագործել Իրանի դեմ, և, հետևաբար, երկրի իշխանությունները պետք է կամ հանձնվեն, կամ հեռանան խոշոր բնակավայրերից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder