Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան
Քաղաքական
10:36 10/03/2026
Տարածաշրջան

Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան

Իլհամ Ալիևի հանձնարարությամբ Ադրբեջանից Իրան է ուղարկվել տասը տոննա ալյուր, մոտ երկու տոննա դեղորայք և բժշկական պարագաներ, ինչպես նաև հումանիտար այլ օգնություն։ Լուրը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության մեքենաներով Իրանի Իսլամական Հանրապետություն ուղարկված մարդասիրական օգնությունը ներառում է 10 տոննա ալյուր, վեց տոննա բրինձ, 2.4 տոննա շաքար, ավելի քան չորս տոննա ջուր, մոտ 600 կգ թեյ և մոտ երկու տոննա դեղորայք և բժշկական պարագաներ»,-ասվում է հայտարարության մեջ։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանում գտնվող թիրախներին՝ պատճառելով ավերածություններ և զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում: Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական թիրախներին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան