Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անաստասիա Բաղիյանը 2026 թվականի Պարաօլիմպիական խաղերում նվաճեց իր երկրորդ ոսկե մեդալը
ՌԴ-ն ներկայացնող դահուկորդուհի Անաստասիա Բաղիյանը Իտալիայում ընթացող 2026 թվականի Պարաօլիմպիական խաղերում նվաճեց իր երկրորդ ոսկե մեդալը։
Նա գրանցեց ամենաարագ ժամանակը 10 կմ առանձին մեկնարկների մրցավազքում։
Մարտի 10-ին NS1 դասում (տեսողության խնդիրներ ունեցող մարզիկներ) հանդես եկող Բաղիյանը և նրա առաջնորդող Սինյակինը նվաճեցին ոսկե մեդալ դասական սպրինտում։ Նա մրցավազքն ավարտեց 3:16.1 րոպեում։ Արծաթե մեդալը բաժին հասավ գերմանացի Լիոնի Մարիա Վալտերին, որը մրցավազքը ավարտեց 8.6 վայրկյանով ուշ։ Բրոնզե մեդալը նվաճեց Լին Կացմայերը (9.2 վայրկյանով)։
«Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այն Ռուսաստանի հավաքականի ոսկե մեդալների ընդհանուր թիվը հասցնում է չորսի՝ երկուսը Բաղիյանի, մեկականը՝ Վարվառա Վորոնչիխինայի և Իվան Գոլուբկովի կողմից։