Քայլը լիարժեքորեն տեղավորվում է պետության հարատևության օրակարգում. Փաշինյանը՝ նոր 4.6 մլրդ դրամ հավելավճար հատկացնելու մասին
Քաղաքական
11:45 12/03/2026
Հայաստան

Քայլը լիարժեքորեն տեղավորվում է պետության հարատևության օրակարգում. Փաշինյանը՝ նոր 4.6 մլրդ դրամ հավելավճար հատկացնելու մասին

«2025 թվականի երկրորդ կիսամյակի արդյունքներով լրացուցիչ վարձատրության նպատակով հատկացվող միջոցները կկազմեն մոտ 4.6 մլրդ դրամ»,-կառավարության նիստում հայտնեց փոխվարչապետ ՏԻգրան Խաչատրյանը և վստահեցրեց, որ երկրորդ կիսամյակում դրամական խրարխուսում տալու համար հաշվի կառնեվի թե առաջին կիսամյակում այդ գումարները ստացող պետական պաշտոնյաներն ինչպես են այն օգտագործել իրենց կրթության նպատակով։

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, թե ինչքան էլ ծանր քննադատության են  ենթարկվում լրացուցիչ վարձատրության համար, բայց պետականության հետագա զարգացման ճանապարհին կարևորագույն քայլ են անում։

«Քայլը լիարժեքորեն տեղավորվում է այլոց շարքում մեր պետության հարատևության օրակարգի մեջ»,-հայտարարեց Փաշինյանը։

Նրա խոսքով,  խրախուսման համակարգը կարևոր է հակակոռուպցիոն գործընթացներում։

 «Ուզում եմ հիշեցնել, որ 2018 թ թավշյա հեղափոխությունից հետո մենք կոռուպցիայի ընկալման համաթվերում շատ մեծ աճ արձանագրեցինք,  բայց մի X պահի և այսօր էլ որոշակի լճացում կա և ես կարծում եմ, որ մենք պետք է մեր երկրում հակակոռուպցիոն ստանդարտները ավելի խստացնենք, ավելի բարձր ստանդարտներ սահմանենք»,-ասաց Փաշինյանը և պնդեց, որ այդ որոշումը այդ տրամաբանության մեջ  է և իրենց պետք է իր աշխատանքի վրա գերկենտրոնացած պաշտոնյա։

Փաշինյանը պետական համակարգի լրացուցիչ վարձատրությունը վերջում բերեց հանգեցրեց խաղաղության հաստատմանը։

Նա կրկնեց այն թեզը, թե աշխարհում չկա երկիր, որտեղ խնդիր չլինի՝ ինչպես Հայաստանում, շրջանցելով այն ճշմարտությունը, որ այդ երկրներում առաջինը լուծվում է սոցիալապես անապահով խավի խնդիրները, հետո նոր պետական համակարգի և ունևոր խավի, իսկ Հայաստանում հակառակն է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder