ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած 13 հոգանոց ԱԺ պատվիրակությունը ապրիլի 16-19-ը Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին մասնակցելու համար կմեկնի Ստամբուլ (ԹուրքիայիՀանրապետություն)։ Այդ մասին կարգադրություն է ստորագրել ԱԺ նախագահը։
Սիմոնյանը ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին, որը նույնպես Թուրքիա մեկնող պատվիրակության կազմում է, հանձնարարել է գործուղման հետ կապված ճանապարհածախսի, ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի, ինչպես նաև գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել բյուջեով Ազգային ժողովի հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «Ազգային ժողովի պատգամավորների և Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների՝ օտարերկրյա պետություններ գործուղումների կազմակերպման և գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին և Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի Կ-127-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կ-364-Ա կարգադրության պահանջները:
Պատվիրակության կազմը՝ ստորև.
|
|
|
Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ
|
Ազգային ժողովի նախագահ
|
|
Սարգիս ԽԱՆԴԱՆՅԱՆ
|
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ (ապրիլի 14-20-ը)
|
|
Ծովինար ՎԱՐԴԱՆՅԱՆ
|
Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (ապրիլի 14-20-ը)
|
|
Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ
|
Ազգային ժողովի պատգամավոր (ապրիլի 14-20-ը)
|
|
Դավիթ ԱՌԱՔԵԼՅԱՆ
|
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար - գլխավոր քարտուղար (ապրիլի 14-20-ը)
|
|
Աշխեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
|
Ազգային ժողովի նախագահի խորհրդական
|
|
Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆ
|
Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
|
|
Ալեքսանդր ՄԽԻԹԱՐՅԱՆ
|
Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ
|
|
Մովսես ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար
|
|
Մամիկոն ՄԱՐԳԱՐՅԱՆ
|
Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի պետ (ապրիլի 12-20-ը)
|
|
Աննա ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
|
Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի առաջատար մասնագետ (ապրիլի 14-20-ը)
|
|
Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ
|
Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ - օպերատոր
|
|
Հրայր ՔԱԼԱՇՅԱՆ
|
Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր:
|
|